ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Թեհրան՝ բանակցելու Իրանի ղեկավարության հետ
Международные новостиՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն հունվարի 18-ին ժամանել է Թեհրան՝ բանակցելու Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ, տեղեկացնում է «Ֆրանսպրես» գործակալությունը:
Ամանոն նաեւ հանդիպում կանցկացնի Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիի հետ, որպեսզի քննարկի այն պարտավորությունների դիտարկումն ու ստուգումը, որոնք Թեհրանը պարտավոր Էր կատարել «վեցյակի» հետ կնքված համաձայնագրի շրջանակներում:
Ավելի վաղ հաղորդվել Է, որ ՄԱԳԱՏԷ-ի երկրներն ստացել են իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ գործակալության փորձագետների վերջնական զեկույցը, ինչը նախորդել Է դրա իրականացումը պաշտոնապես սկսելուն: ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն հաստատել են Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական այն պատժամիջոցների չեղարկումը, որոնք կապված Էին նրա միջուկային ծրագրի հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: