Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հրաժարվեց արգելել Թրամփի մուտքը երկիր
Международные новостиԲրիտանացի օրենսդիրները հունվարի 18-ին քննարկել են երկիր Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի թեկնածու Դոնալդ Թրամփի մուտքն արգելելու միջնորդությունը: Որոշում չի ընդունվել, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին:
Խորհրդարանի անդամների կարծիքով՝ արգելքի շնորհիվ նա Էլ ավելի մեծ հռչակ ձեռք կբերեր, բացի այդ, Անգլիան չպետք Է մասնակցի ԱՄՆ-ի գործերին:
Հասարակայնության վրդովմունքն Էր հարուցել Թրամփի այն հայտարարությունը, թե պետք Է արգելվի մուսուլմանների մուտքը Միացյալ Նահանգներ: Դրանից հետո ավելի քան կես միլիոն բրիտանացիներ ստորագրել Էին հանրագիր, որով կոչ Է արվում արգելել միլիարդատիրոջ մուտքն իրենց երկիր, որտեղ նա գործարար շահեր ունի:
Ի վերջո երեք ժամ տեւած բանավեճերից հետո, որոնց ընթացքում քննադատություն Է հնչել Թրամփի հասցեին, այնուամենայնիվ, որեւԷ որոշում չի ընդունվել: Բանը քվեարկության չի հասել, արգելքի դեմ շատ ավելի մեծ թվով պատգամավորներ են արտահայտվել, քան դրա օգտին: