Մի քանի օրից Ավստրիան ամբողջությամբ կդադարեցնի ներգաղթյալների հոսքը դեպի իր երկիր
Международные новостиOrer.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ փախստականների մեծ հոսքի պատճառով Ավստրիան հայտարարել է Շենգենյան համաձայնագրի ժամանակավոր դադարեցման մասին: Հանրապետության կանցլեր Վերներ Ֆայմանն Oesterreich-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ նման որոշում է կայացվել ներգաղթյալների հոսքն իրենց երկիր նվազեցնելու նմատակով, իսկ Վիեննայի սահմանին արդեն իսկ ամբողջական վերահսկողություն իրականացնելու մասին որոշում է կայացվել: Երկրի ղեկավարը նշել էր, որ նրանք, ովքեր փախստականի կարգավիճակ ստանալու իրավունք չեն ունենա կամ ընդհանրապես կացարանի տրամադրման դիմում չեն ներկայացնի, ոչ միայն կմերժվեն, այլև հետ կուղարկվեն:
Հիշեցնենք, որ Ավստրիայի ղեկավարությունը նման որոշում էր ընդունել երկիրը միգրացիոն ճգնաժամից և փախստականների ահռելի հոսքից փրկելու նպատակով: Կանցլեր Ֆայմանը նշել էր նաև, որ միգրացիոն ճգնաժամը սպառնում է շենգենյան բոլոր երկրներին և եվրոպական երկրներին դրանից զերծ պահելու համար հարկավոր է, որ բոլոր երկրներն անխտիր խստացնեն իրենց սահմանային հսկողությունը և թույլ չտան այն անձանց մուտքը Եվրամիության տարածք, ում նման իրավունք չի տրվում: Ավելի վաղ Ավստրիայի ՆԳ նախարար Յոհանա Միկլ-Լյայտները հայտարարել էր Ավստիրիայի տարածքով դեպի Սկանդինավյան երկրներ ներգաղթյալների հոսքը կասեցնելու մասին, սակայն նաև նշել էր, որ սահմանապահները դեռ ներգաղթյալներին թույլատրում են իրենց երկրով դեպի Գերմանիա մուտք գործել միայն նրանց, ովքեր մտադիր են ապաստան խնդրել Գերմանիայի Հանրապետությունից: Ավելի ուշ, սակայն, Միկլ-Լյայտները հայտարարել է, որ մինչ շաբաթվա վերջ Ավստրիան ծրագրում է հարավային ողջ սահմանի երկայնքով ամբողջությամբ դադարեցնել իր տարածքով ներգաղթյալների տարանցիկ փոխադրումը դեպի այլ երկրներ, տեղեկացնում է «Բի-բի-սի» գործակալությունը:
Ա.Գ.