Փարիզի կենտրոնում հրդեհ Է բռնկել Ritz հյուրանոցում
Международные новостиՓարիզի կենտրոնում՝ պատմական Վանդոմի հրապարակում, հրդեհ Է բռնկել Ritz հյուրանոցի շենքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BMF TV հեռուստաալիքին:
Ինչպես հաղորդվում Է, բռնկումը տեղի Է ունեցել վաղ առավոտյան՝ տեղական ժամանակով ժամը մոտ 07:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 10:00-ին): Կրակը մոլեգնում Է հիմնանորոգվող հյուրանոցի վերջին հարկում: Պատահարի վայր են ուղարկվել հրշեջ-փրկարարական ծառայության մեծաթիվ խմբեր:
Փարիզի ոստիկանության պրեֆեկտուրայում առայժմ տվյալներ չունեն զոհերի կամ տուժածների վերաբերյալ:
Վանդոմի հրապարակում Ritz հյուրանոցը բացվել Է 1898 թվականին, այն ամենաշքեղներից մեկն Է համարվում աշխարհում: Հյուրանոցը պատկանում Է եգիպտացի հայտնի ձեռնարկատեր Մոհամեդ ալ Ֆայեդին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: