Իրանի տնտեսությունը «լավ յուղման կարիք ունի». Ռոուհանի
Международные новостиԻրանն այժմ կարող Է իր տնտեսության մեջ կատարել 50 միլիարդ դոլարի սեփական ներդրումներ՝ առանց արտասահմանյան կապիտալ ներդրումների: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին՝ ելույթ ունենալով երկրի բիզնեսի եւ գործարար շրջանների ներկայացուցիչների մասնակցությամբ «Գործողությունների համատեղ համապարփակ պլանը. նոր դարաշրջանի սկիզբ Իրանում» խորհրդաժողովում:
«Իրանն ունի 50 միլիարդ դոլարի սեփական ներդրումային ներուժ, որն ինքը կարող Է ներդնել սեփական արտադրությունների զարգացման բնագավառում, առանց դիմելու արտասահմանյան կապիտալ ներդրումների»,- ընդգծել Է Իրանի նախարարների կաբինետի ղեկավարը:
Խոսելով Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման մասին՝ Ռոուհանին Իրանի տնտեսության ներկայիս վիճակը համեմատել Է «բանտարկությունից դուրս եկած մարդու հետ, որի շղթաները հանել են»: Բայց ըստ որում «նրա ոտքերին տակավին մնում են ծանրաքարերը»: Տնտեսության գլխավոր խնդիրներից մեկն, Իրանի նախագահի կարծիքով, թուլացած եւ դանդաղաշարժ բանկային համակարգն Է: Ռոուհանիի խոսքով՝ Իրանի տնտեսությունը՝ որպես մեխանիզմ, լավ յուղման կարիք ունի» արդյունավետ ֆինանսական հատվածի տեսքով: Միաժամանակ նա երկրի հիմնական սոցիալական խնդիրներ Է համարեÕ ¬ գործազրկությունը եւ ծնելիության նվազումը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: