Բուենոս Այրեսի լողափերը փակվել են օձերի ներխուժման պատճառով
Международные новостиԱրգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի մերձակա լողափերը, որոնք ժողովրդականություն են վայելում զբոսաշրջիկների շրջանում, ամառային տոների թեժ պահին փակված են թունավոր օձերի ներխուժման պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Իշխանությունները հայտնել են, որ օձերին հայտնաբերել են տարատեսակ ջրաշուշանների տակ, որոնց քշել-բերել են վերջերս երկրի հյուսիս - արեւելքում տեղի ունեցած հեղեղման հոսանքները:
Զբոսաշրջիկներին եւ մյուս հանգստացողներին խորհուրդ են տվել չլողալ Կիլմեսի լողափերին եւ վրաններ չխփել այդ շրջանում: