Թուրքիայի քրդաբնակ Շըրնաք նահանգում PKK-ն հինգ ոստիկան է սպանել
Международные новостиԹուրքիայի քրդաբնակ Շըրնաք նահանգում Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալները շարունակում են հարձակումներ իրականացնել այդ տարածքներում հակաքրդական գործողություններ իրականացնող թուրքական իրավապահ մարմինների դեմ:
Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը, Իդիլ գավառո ւմ քուրդ զինյալները թուրքական ոստիկանական զրահամեքենայի անցնելու ժամանակ պայթուցիկ են գործի դրել:
Կատարվածի հետևանքով 7 թուրք զինվոր վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց: Նրանցից երեքի կյանքը փրկել չի հաջողվել:
Հունվարի 19-ի առավոտյան Յենիմահալե շրջանում քուրդ զինյալները ականանետերով կրակել են ոստիկանական մեկ այլ մեքենայի վրա, ինչի հետևանքով երկու ոստիկան զոհվել է, 10-ը` վիրավորվել:
Շըրնաքում բախումները շարունակվում են: