Չինաստանի տնտեսությունը 2015 թվականին ապահովել է համաշխարհային աճի ավելի քան 25 տոկոսը
Международные новости2015 թվականին կին Չինաստանի տնտեսության՝ 6,9 տոկոսի չափով աճի տեմպերն ապահովել են համաշխարհային տնտեսական աճի ավելի քան 25 տոկոսը:
Այդ մասին հունվարի 19-ին Պեկինում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՉԺՀ-ի պետական վիճակագրական վարչության ղեկավար Վան Բ աոանը:
«Հաշվի առնելով միջազգային կոնյունկտուրան, տարեկան արտահայտությամբ 6,9 տոկոսով Չինաստանի տնտեսական աճն առաջնակարգ արդյունք է: Այն լավագույններից մեկն է աշխարհում, համաշխարհային տնտեսական աճի մեջ նրա բաժինը գերազանցում է 25 տոկոսը»,- նշել է նա:
Ներկայում Չինաստանում դիտվում է ազգային տնտեսության աճի տեմպերի աստիճանական դանդաղում: 2010 թվականին երկրի ՀՆԱ-ի աճի տեմպերը կազմել են 10,4 տոկոս, 2011-ին՝ 9,2 տոկոս, իսկ 2012-ին՝ 7,8 տոկոս: 2013 թվականի արդյունքներով՝ այդ ցուցանիշը դանդաղել է մինչեւ 7,7 տոկոս, իսկ 2014-ին՝ մինչեւ 7,4 տոկոս:
Չինաստանի ՀՆԱ-ի աճի տեմպերի դանդաղումը տեղի է ունենում տնտեսական զարգացման մոդելի փոփոխման ֆոնին, որտեղ շեշտն այժմ արտադրությունից եւ ներդրումներից տեղափոխվում է սպառման եւ ծառայությունների ոլորտներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: