Պարզվել է փարիզյան ահաբեկիչների հետ կապված բելգիացու ինքնությունը
Международные новостиՊարզվել է հունվարի 18-ին Մարոկոյի իշխանությունների կողմից ձերբակալված Բելգիայի քաղաքացու ինքնությունը, որին կասկածում են նոյեմբերի 13-ին Փարիզում ահաբեկչական գործողությունների կազմակերպիչների հետ անմիջական կապ ունենալու մեջ, տեղեկացնում է BFMTV հեռուստաալիքը:
Ավելի վաղ հաղորդվել էր Մարոկոյի իշխանությունների կողմից Բելգիայի քաղաքացու ձերբակալման մասին, որն անմիջականորեն կապված է նոյեմբերի 13-ին Փարիզում հարձակումներ կատարած ահաբեկիչների հետ: Սակայն իրավապահները չէին բացահայտում ենթադրյալ ահաբեկչի ամբողջական անունը եւ նրան անվանում էին J. A.՝ ըստ անվան եւ ազգանվան սկզբնատառերի:
Հեռուստաալիքի տվյալներով՝ պարզվել է, որ ձերբակալված բելգիացին 26-ամյա Ժելել Աթարն է: Ավելի վաղ նա բնակվել է Բրյուսելում, իսկ 2013 թվականի սկզբին մեկնել է Սիրիա, որտեղ գտնվել է ոչ երկար ժամանակ: Ինչպես նշել է հեռուստաալիքը, Ժելել Աթարը հավանաբար կապված է նոյեմբերի 13-ին Փարիզում ահաբեկչական գործողությունների ենթադրյալ կազմակերպչի՝ Աբդելհամիդ Աբաուդի հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: