Օբաման և Էրդողանը հեռախոսային բանակցություններ են անցկացրել
Международные новостиԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեքշաբթի հեռախոսային բանակցություններ են վարել:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն` վկայակոչելով Hurriyet պարբերականը, Օբաման ցավակցություն է հայտնել Էրդողանին Ստամբուլում և Դիաբեքիր նահանգում վերջերս տեղի ունեցած ահաբեկչությունների կապակցությամբ:
Հաղորդվում է, որ երկու առաջնորդներն էլ վճռականություն են հայտնել պայքարելու ահաբեկչության դեմ, առաջին հերթին` «Իսլամական պետություն» խմբավորման դեմ: