Թուրքիայում քուրդ զինյալների դեմ պայքարում թուրք ոստիկան է զոհվել
Международные новостиԹուրքիայի քրդաբնակ Շըրնաք նահանգի Ջիզրե գավառում Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալների դեմ իրականացվող գործողությունների արդյունքում թուրքական ուժայինները կրկին կորուստ են գրանցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Ջիզրեում քուրդ զինյալների և թուրք ոստիկանության միջև տեղի ունեցած բախման հետևանքով մեկ թուրք ոստիկան է զոհվել:
Գավառում թուրքական ուժայինների գործողություններն ընդդեմ PKK-ի շարունակվում են: