Չինաստանը կխորացնի համագործակցությունն իսլամական երկրների հետ. Սի Ցզինպին
Международные новостиՉինաստանը մտադիր է խորացնել համագործակցությունն իսլամական երկրների հետ: Այդ մասին ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը հայտարարել է հունվարի 19-ին Էր Ռիադում Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Իյադ բեն Ամին Մադանիի հետ կայացած հանդիպման ընթացքում:
«Չինական կողմը մտադիր է «գոտի եւ ուղի» նախաձեռնության շրջանակներում («Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի» եւ «XXI դարի ծովային մետաքսի ճանապարհ») խորացնել շահերի ինտեգրացումն իսլամական երկրների հետ, ամրապնդել շահավետ կապերը, օգտագործել միմյանց հնարավորությունները եւ համատեղ զարգանալ»,- հունվարի 20-ին Սի Ցզինպինի խոսքը մեջբերել է ՉԺՀ-ի ԱԳ նախարարությունը:
«Հարկ է՝ ընդլայնել երկու խոշոր քաղաքակրթությունների՝ չինական ու իսլամական քաղաքակրթությունների երկխոսությունը»,- հավելել է ՉԺՀ-ի նախագահը:
Էր Ռիադում ՉԺՀ-ի ղեկավարը կատարել Է իր տարածաշրջանային շրջագայության առաջին կանգառը, որի ընթացքում նա նաեւ կայցելի Եգիպտոս եւ Իրան, հաղորդել է ՏԱՍՍ-ը: