ԻՊ-ի զինյալներն ազատ են արձակել Դեյր Զորում 400 պատանդառվածներից 270-ին. Reuters
Международные новости«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն ազատ են արձակել ավելի վաղ Սիրիայի Դեյր Էզ Զոր քաղաքում գերեվարված պատանդներից 270-ին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 20-ին այս մասին հաղորդել Է Reuters գործակալությունը:
«ԻՊ-ն բանտարկությունից ազատ Է արձակել 400 քաղաքացիական անձանցից 270-ին, որոնց մեծ մասը կանայք եւ երխաներ են»,- ասված Է գործակալության հաղորդագրության մեջ:
Հունվարի 17-ին տեղեկացվել Էր, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն ավելի քան 400 մարդու պատանդ են վերցրել Սիրիայի Դեյր Էզ Զոր քաղաքում խաղաղ բնակիչների զանգվածային սպանությունից հետո: AFP-ի տվյալներով՝ ահաբեկիչները մարդկանց բռնել են արվարձանային թաղամասերում, ինչպես նաեւ քաղաքամերձ բնակավայրերում: Դեյր Էզ Զորում զինված ընդհարումների զոհ Է դարձել 335 մարդ, այդ թվում՝ տասնյակ խաղաղ բնակիչներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: