ԱՄՆ-ը ցանկանում է հինգ օրում Ռուսաստանի հետ համաձայնության գալ Սիրիայի շուրջ
Международные новостиԱՄՆ-ը ցանկանում է Սիրիայի իշխանությունների եւ ընդդդիմության միջեւ բանակցությունների նոր փուլի նախաշեմին կարգավորել Ռուսաստանի հետ ունեցած բոլոր տարաձայնությունները: Այդ մասին հունվարի 19-ին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
«Անհրաժեշտ է աշխատել Ռուսաստանի հետ եւ փորձել առաջ տանել քաղաքական գործընթացը: Կարծում եմ, որ պետքարտուղար Ջոն Քերին անհրաժեշտ է համարում քննարկել այն մի շարք տարաձայնությունները, որոնք պահպանվում են մեր եւ Ռուսաստանի միջեւ»,- ասել է Քիրբին:
Պետդեպի ներկայացուցիչը նաեւ վստահություն է հայտնել, որ Ռուսաստանը կարող է ճնշում գործադրել Սիրիայի իշխանությունների վրա եւ նրանց բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել ընդդիմության հետ: Ընդսմին նա նշել է, որ Ժնեւի հանդիպումը կկայանա պլանավորված օրը՝ հունվարի 25-ին:
Ինչպես արդեն հաղորդվել է, ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հունվարի 20-ին Ցյուրիխում հանդիպում կանցկացնեն սիրիական խնդրի շուրջ: