Պակիստանում համալսարանի վրա ահաբեկիչների հարձակման զոհերի թիվը հասել Է 25-ի
Международные новостиՀայբեր-Պահթունհվա նահանգի Չարսադա քաղաքի համալսարանի վրա հարձակման հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 25-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հաղորդել Է DayliPakistan հրատարակությունը՝ հղում անելով Պակիստանի տեղեկատվության նախարար Շաուկաթ Յուսուֆզայի արած հայտարարությանը:
Ավելի վաղ տեղի ոստիկանությունը հաստատել Էր 21 մարդու զոհվելու փաստը, հաղորդվում Էր 50 տուժածների մասին: Հարձակման պատասխանատվությունն ստանձնել են «Թալիբան» շարժման պակիստանյան թեւի՝ «Թեհրիք ի Թալիբան Պակիստան»-ի զինյալները, հարձակվողներից չորսը ոչնչացված են:
Մի խումբ զինյալներ հունվարի 20-ի առավոտյան ներխուժել են Չարսադա քաղաքի համալսարանի տարածք: Ոստիկանությունը հայտնել Է, որ հարձակվողները եղել են չորսը, սակայն ավելի ուշ սկսել են տեղեկություններ ստացվել, որ նրանց թիվը հասնում Է 6-8-ի: Համալսարանի շենքը տարհանված Է: Պատահարի վայր են ժամանել ուժայիններ ու փրկարարներ: Ականատեսները նաեւ հայտնել են երկու ուժգին պայթյունների մասին:
Գրոհի պահին ուսումնական հաստատության տարածքում գտնվում Էին շուրջ 3 հազար ուսանողներ: Ըստ որոշ տվյալների՝ հարձակման պահին համալսարանում ընթանում Էր պոետների մրցույթ, որին հրավիրված Էին 600 հյուրեր:
Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը հայտարարել Է ահաբեկչության դեմ պայքարը շարունակելու իր երկրի վճռականության մասին: «Մենք լի ենք վճռականությամբ՝ մեր երկրում վերացնելու ահաբեկչական սպառնալիքը»,-ասել Է Շարիֆը: Նա նաեւ հայտնել Է, որ անձամբ Է հսկում զինյալների հարձակման հետ կապված իրադրությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: