Իրանը համաձայնել Է Պակիստանի միջնորդությանը Էր Ռիադի հետ հարաբերությունների կարգավորման հարցում
Международные новостиԻրանը եւ Պակիստանը պայմանավորվել են Թեհրանի եւ Սաուդյան Արաբիայի հարաբերությունների կարգավորման գործում միջնորդական հարցերով իրենց հատուկ ներկայացուցիչներին նշանակելու շուրջ, որի առաքելությունն ստանձնում Է պակիստանյան կողմը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հայտարարել Է Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը, որը Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ հունվարի 19-ին Թեհր անում կայացած բանակցություններից հետո վերադարձել Է Իսլամաբադ:
«Պակիստանը եւ Իրանը պայմանավորվել են հատուկ ներկայացուցիչներ նշանակել միջնորդության հարցերի շուրջ մշտական շփումների համար, միջնորդություն, որը պակիստանյան կողմն իրականացնում Է Իրանի եւ Սաուդյան Արաբիայի հարաբերությունների կարգավորման գործում»,- Պակիստանի կառավարության ղեկավարի խոսքը մեջբերում Է IRNA գործակալությունը: Շարիֆը նաեւ հավաստել Է, որ իր երկիրը պատրաստ Է իր տարածքը որպես չեզոք հարթակ տրամադրել Թեհրանի եւ Էր Ռիադի միջեւ բանակցություններ անցկացնելու համար:
Պակիստանի վարչապետն այցելել Էր Սաուդյան Արաբիա եւ Իրան՝ փորձելու երկխոսություն հաստատել երկու երկրների միջեւ:
Հունվարի 3-ին Սաուդյան Արաբիան դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ խզել Էր այն բանից հետո, երբ ցուցարարների բազմությունը, որը զայրացած Էր սաուդացի հայտնի շիա քարոզիչ շեյխ Նիմրա ան Նիմրայի մահապատժից, Թեհրանում եւ Մեշհեդում գրոհել Էր թագավորության դիվանագիտական ներկայացուցչությունների վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: