Դոլարի փոխարժեքը Ռուսաստանում գերազանցել է 81 ռուբլին
Международные новостиՄոսկովյան բորսայում դոլարի փոխարժեքը գերազանցել է նախորդ սակարկությունների փակման ցուցանիշը 2,48 ռուբլիով և կազմել է 81,04 ռուբլի:
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այն գերազանցել է 2014 թվականի դեկտեմբերի 16-ի առավելագույն ցուցանիշը, որը եղել է 80,1 ռուբլի: Ավելի թանկ դոլարն արժեր միայն մինչև 1998 թ վականի ռուբլու դենոմինացիան:
ՌԴ Կենտրոնական բանկի փոխարժեքով` 1997 թվականի դեկտեմբերի 30-ի տվյալներով դոլարն արժեր 5960 ռուբլի: Եվրոյի փոխարժեքը աճել է 2,69 ռուբլիով հասել 88,41-ի սահմանը: Ռուբլին էժանանում է նավթի հետևից: