Մոլդովայում բողոքի ցույցի մասնակիցները ներխուժել են խորհրդարանի շենք
Международные новостиՔիշնևում բողոքի ցույցի մի քանի մասնակից ներխուժել է խորհրդարանի շենք:
Ինչպես տեղեկացնում է Ինտերֆաքսը, նրանք ճեղքել են ոստիկանական պատնեշը և գտնվում են երկրորդ հարկում, որտեղ նիստերի դահլիճն է: Ցուցարարները ջարդել են դռներ: Ոստիկանները դուրս են եկել շենքից ` բախումները չհրահրելու համար:
Ցուցարարները պահանջում են հանդիպել պատգամավորների հետ, որոնք հաստատել են երկրի կառավարության կազմը և ծրագիրն առանց նախնական քննարկման: Նրանք դեմ են նոր կառավարության հաստատմանը:
Մոլդովայի խորհրդարանի պատգամավորները հաստատել են Պավել Ֆիլիպի ղեկավարությամբ երկրի կառավարության կազմը և գործունեության ծրագիրը: Կողմ քվեարկել է 101 պատգամավորից 57-ը, ընդ որում` դահլիճում ներկա է եղել 68 պատգամավոր: Նախարարների կազմը հաստատվել է հաշված րոպեների ընթացքում: