Սինայում հարձակման զոհ է դարձել եգիպտացի առնվազն վեց ոստիկան
Международные новостиԵգիպտացի առնվազն վեց ոստիկաններ են զոհվել Սինայի թերակղզու հյուսիսում զինյալների հարձակման հետեւանքով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Al Arabiya հեռուստաալիքին, հունվարի 20-ի երեկոյան հարձակման են ենթարկվել Էլ Արիշ քաղաքի՝ հյուսիսային Սինայի նահանգի մայրաքաղաքի ուժային կառույցների դիրքերը:
Իրավակարգի մի քանի պահապաններ վերքեր են ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց:
Հարձակվողներին հաջողվել է թաքնվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: