Եվրոպա է ժամանել ամերիկյան նավթով բեռնված առաջին լցանավը
Международные новостиԱՄՆ-ի կողմից ածխաջրածինների արտահանման 40-ամյա արգելանքի վերացումից հետո ամերիկյան նավթով բեռնված առաջին լցանավը ժամանել Է Եվրոպա: Գրեթե երեքշաբաթյա նավարկությունից հետո հետո նավթով բեռնված Theo T լցանավը, որը պատկանում Է ամերիկյան ConocoPhillips-ին, կառանվել Է Ֆրանսիայի Մարսել քաղաքից ոչ հեռու գտնվող Ֆոս սյուղ Մեղ նավահանգստում: Այդ մասին, ինչպես տեղեկաց նում Է «Արմենպրես»-ը, հունվարի 21-ին հաղորդել Է Financial Times թերթը:
Խմբաքանակը նախատեսված Է Vitol շվեյցարա-նիդեռլանդական ընկերության՝ աշխարհի խոշորագույն նավթաթրեյդերներից մեկի համար: Հենց նա Էլ զբաղվելու Է տեխասյան նավթի բեռնաթափմամբ, որն այնուհետեւ խողովակաշարով, ըստ հրատարակության տվյալների, կպոմպամղվի Շվեյցարիայի Cressier նավթավերամշակման ձեռնարկություն: Բացառված չԷ, որ «սեւ ոսկին» օվկիանոսի պատճառով կարող Է առաքվել նաեւ այլ ուղեգծով՝ Բավարիայի Varo Energy գործարան:
«Մատակարարումների ծավալները դեռեւս համեմատաբար մեծ չեն, սակայն դա միայն սկզբն Է,-հրատարակությանն ասել Է Petromatrix շվեյցարական կոնսալտինգային ընկերության ներկայացուցիչ Օլիվիե Յակովը:-Ամերիկյան ածխաջրածինների արտահանումը կվերափոխի արդյունաբերությունը, նաեւ թույլ կտա ԱՄՆ-ից մատակարարել ոչ միայն թերթաքարային նավթ, այլեւ ուրիշ մակնիշներ, ինչպես նաեւ նավթահումք Կանադայից»:
Ինչպես ավելի վաղ հաղորդել Է The Wall Street Journal թերթը, հունվարի առաջին շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ը մտադիր Է բեռնառաքել շուրջ 600 հազար բարել նավթ, որն արդյունահանվում Է Տեխասի նահանգի հարավային մասի Հյուսթոնի թերմինալից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: