Բելգիայի ոստիկանությունը Բրյուսելում երկու մարդու է ձերբակալել Փարիզի ահաբեկչության գործով
Международные новостиԲելգիայի ոստիկանությունը երկու մարդու Է ձերբակալել նոր խուզարկությունների շնորհիվ, որոնք հունվարի 20-ին եւ 21-ին իրականացվել են Բրյուսելի Էմիգրանտական շրջանում՝ Մոլենբեկում, նոյեմբերին Փարիզում կատարված ահաբեկչական գործողությունների առնչությամբ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է թագավորության համերկրային դատախազությունը:
«Մեկ մարդ խուզարկությունների ժամանակ ձերբակալվել Է Գենտի խճուղում: Խոսքը վերաբերում Է Բելգիայի քաղաքացի Զաքարիա Ժ.-ին՝ ծնված 1986 թվականին: Երկրորդ մարդը կալանավորվել Է Իսիդոր Թեյռլինկի փողոցում կատարված խուզարկությունների ընթացքում: Խոսքը վերաբերում Է Մարոկոյի քաղաքացի Մուստաֆա Ե.-ին՝ ծնված 1981 թվականին: Նրանք ձերբակալվել են այն մի քանի մարդկանց հետ նրանց ենթադրվող կապերի պատճառով, որոնք մեղսակից են (Փարիզում կատարված ահաբեկչական գործողությունների) գործին»,- ասված Է դատախազության հայտարարության մեջ:
Դրանում նշված Է, որ խուզարկությունների ընթացքում զենք եւ պայթանյութ չեն հայտնաբերվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: