Քիշնեւի կենտրոնում վերսկսվել Է բողոքի բազմահազարանոց ակցիան
Международные новостиՔիշնեւի կենտրոնում վերսկսվել Է բողոքի բազմահազարանոց ակցիան: Ինչպես իրադարձությունների վայրից տեղեկացնում Է ՏԱՍՍ-ի թղթակիցը, բողոքավորները շրջափակել են խորհրդարանի շենքը, ցուցարարների թիվը շարունակում Է աճել:
Ոստիկանության գնահատումների համաձայն՝ ակցիային 10 հազար մարդ Է մասնակցում: Նրանք պահանջում են չեղյալ հայտարարել կառավարության կազմի հաստատման շուրջ հունվարի 20-ին անցկացված քվեարկությունը, կազմացրել խորհրդարանը եւ նշանակել վաղաժամկետ ընտրությունների օրը:
Հավաքվածները ներկայացնում են աջ «Քաղաքացիական պլատֆորմ DA»-ն, ինչպես նաեւ ձախամետ «Սոցիալիստների կուսակցությունը եւ «Մեր կուսակցությունը»:
Ինչպես հաղորդում Է «Ինտերֆաքս»-ը, բողոքի ակցիայի մասնակիցները պարզել են Մոլդովայի պետական դրոշները եւ վանկարկում են՝ «Վաղաժամկետ ընտրություններ», «Կորչի խորհրդարանը», «Ոչ՝ օլիգարխների կառավարությանը», «Ավազակներին՝ բանտ»:
Մոլդովայի մայրաքաղաքի կենտրոնում ուժեղացված են անվտանգության միջոցները: