ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունն անդրադարձել է ռուբլու կտրուկ արժեզրկմանը
Международные новостиՌուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունն ակնկալում է, որ ռուբլու կտրուկ արժեզրկումը չի կարող երկար շարունակվել և մոտակա օրերին կկարգավորվի:
Այս մասին «Ռիա Նովոստի» գործակալությանն ասել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարի օգնական Ելենա Լաշկինան:
«Այդպիսի կտրուկ արժեզրկումը չի կարող շարունակական լինել: Արդեն մոտակա օրերին մենք կտեսնենք կարգավորման միտումներ»,- ասել է նա: