ՌԴ Կենտրոնական բանկի նախագահը չի մասնակցի Դավոսի տնտեսական համաժողովին
Международные новостиՌԴ Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան չեղյալ է հայտարարել այցը Դավոս:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Դավոսի տնտեսական համաժողովի պաշտոնական ներկայացուցիչը:
Հունվարի 21-ին ռուբլու նկատմամբ դոլարի փոխարժեքը սակարկությունների նախորդ փակման մակարդակի համեմատությամբ աճել Է 4,59 ռուբլով եւ կազմել 85,99 ռուբլի: Դա 5,89 ռուբլով ավելի Է 2014 թվականի դեկտեմբերի 16-ին գրանցված առավելագույն ցուցանիշից: Եվրոյի փոխարժեքը բարձրացել Է 5,06 ռուբլով՝ մինչեւ 93,7 ռուբլու նշագիծ: