Մոլդովայում գիշերային փակ արարողության ժամանակ երդում է տվել նոր կառավարությունը
Международные новостиՄոլդովայում կայացած գիշերային փակ արարողության ժամանակ երդում Է տվել նոր կառավարությունը:
Այդ մասին հաղորդել են տեղական զանգվածային լրատվամիջոցները եւ նախագահի մամուլի ծառայությունը:
Նախագահի աշխատակազմի գլխավոր քարտուղար Իոն Պեդուրարուն հավաստել Է, որ «կառավարության նոր կազմի երդմնատվության արարողությունը կայացել Է Պետական նստավայրում՝ նախագահ Նիկոլայ Տիմոֆտիի ներկայությամբ»:
«Պետության ղեկավարը հույս Է հայտնել, որ նոր կառավարությունը կլինի կոմպետենտ եւ կկարողանա կայունացնել երկրի տնտեսական եւ ֆինանսական իրադրությունը: Նա կաբինետին հաջողություններ Է մաղթել խորհրդարանի հետ համագործակցության հարցում՝ եվրոպական բարենորոգումների իրականացման համար»,- ասել Է Պեդուրարուն:
Ինչպես արդեն հաղորդվել Է, հունվարի 20-ին Մոլդովայում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվել Պավել Ֆիլիպի գլխավորությամբ կառավարության հաստատման դեմ: Բողոքների ընթացքում եղել են անկարգություններ, կան շուրջ 15 տուժածներ:
Բողոքի ակցիաների մասնակիցները, որոնք, ինչպես սպասվում Է, հունվարի 21-ին կշարունակվեն, պահանջում են խորհրդարանի որոշման չեղարկում, որը հունվարի 20-ին շտապ կարգով հաստատել Է կառավարության կազմն ու ծրագիրը՝ առանց նախնական քննարկման: Նոր կառավարությունը ձեռնամուխ Է լինում պարտականությունների կատարմանը երդմնատվության պահից: