Աֆղանստանի նախագահը հայտարարել Է երկրում «Ալ Քաիդայի» ազդեցության վերականգնման մասին
Международные новости«Ալ Քաիդա» ահաբեկչական ցանցն զգալի չափով վերականգնել Է ազդեցությունն Աֆղանստանում՝ հակառակ դրա թուլացման վերաբերյալ կանխատեսումներին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հայտարարել Է Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանի Ահմադզայը CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել Է հունվարի 21-ին: Նա նշել Է, որ ահաբեկիչներն Աֆղանստան են ժամանում բազմաթիվ պետություններից, այդ թվում՝ Ռուսաստանից, Չինաստանից, Ուզբեկստանից, Տաջիկստանից եւ Մերձավոր Արեւելքի արաբական երկրներից:
Գանին ընդգծել Է, որ «Ալ Քաիդան» վերականգնվել Է»: «2015 թվականի սկզբին լավատեսական ենթադրություններ կային այն առիթով, թե դրա հզորությունն զգալիորեն կրճատվել Է: Այժմ դա այդպես չԷ»,- նշել Է Աֆղանստանի ղեկավարը:
Այդ կապակցությամբ Գանին մյուս պետություններին կոչ Է արել օդից լրացուցիչ օժանդակություն տրամադրել Աֆղանստանի զորքերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: