ՆԱՏՕ-ն կշարունակի համագործակցությունը Վրաստանի հետ. Ստոլտենբերգ
Международные новостиՆԱՏՕ-ն «կշարունակի համագործակցությունը Վրաստանի հետ»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, Դավոսում լրագրողներին հայտարարել Է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ ամփոփելով Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ կայացած հանդիպման արդյունքները:
Ստոլտենբերգը նշել Է, որ «դա Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ առաջին հանդիպումն Էր Վրաստանի վարչապետի պաշտոնում նրա հաստատվելուց (2015 թվականի դեկտեմբերի 29) հետո, թեեւ մենք ծանոթ Էինք այն շրջանից, երբ նա աշխատում Էր որպես երկրի արտաքին գործերի նախարար»:
Ստոլտենբերգը հայտնել Է, որ Կվիրիկաշվիլիի հետ հանդիպմանը «քննարկվել են ՆԱՏՕ-ի՝ 2016 թվականի հունիսին Վարշավայում կայանալիք գագաթնաժողովի, ինչպես նաեւ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների՝ փետրվարին Բրյուսելում նշանակված նախարարական հանդիպման եւ ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստի հարցերը»:
Ինչպես հայտնել են Դավոսում գտնվող Վրաստանի պատվիրակության անդամները, Ստոլտենբերգի հետ հանդիպմանը քննարկվել են «ՆԱՏՕ-ին երկրի ինտեգրացման եւ բարեփոխումների շարունակման հարցերը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: