Ուկրաինայում գրիպից մահացել է 72 մարդ
Международные новостиՈւկրաինայում գրիպից 72 մարդ է մահացել:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Ուկրաինայի առողջապահության նախարարի տեղակալ Իգոր Պերեգինեցը: «Այս պահի դրությամբ ունենք 72 մահացության դեպք գրիպից»,- ասել է նա լրագրողների հետ ճեպազրույցում:
Փոխնախարարը մանրամասնել է, որ գրիպի հետևանքով մահացության դեպքերը հիմնականում պայմանավորված են այն հանգամանքով, որ հիվանդներն ուշ են դիմում բժիշկների օգնությանը: