ԵՄ-ի պատվիրակությունը՝ Մոգերինիի գլխավորությամբ, պաշտոնական այցով ժամանում Է Թուրքիա
Международные новостиԵվրամիության պատվիրակությունը՝ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի գլխավորությամբ, այս շաբաթ պաշտոնական այցով կժամանի Թուրքիա:
Այդ մասին հաղորդել Է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը:
«ԵՄ-ի գերագույն ներկայացուցիչը ընդլայնման եւ անվտանգության քաղաքականության հարցերով եվրակոմիսար Յոհաննես Հանի եւ հումանիտար օգնության գծով եվրակոմիսար Խրիստոս Ստիլիանիդիսի հետ միասին պաշտոնական այց կկատարի Թուրքիա»,-նշել են ԵՀ-ում:
Ստիլիանիդիսն Անկարա կժամանի արդեն այս հանգստյան օրերին՝ քննարկելու միգրացիոն ճգնաժամը: Ավելի ուշ եվրակոմիսարին կմիանան Մոգերինին եւ Հանը, որոնք բարձր մակարդակի հանդիպում կանցկացնեն թուրք գործընկերների հետ:
«Հանդիպումը հնարավորություն կտա ընդհանուր խնդիրներ քննարկել տարածաշրջանում հանգուցային գործընկերների եւ ռազմավարական դաշնակիցների միջեւ»,-ընդգծել են ԵՀ-ում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: