ԱՄՆ-ում եղանակային վատ պայմանների հետևանքով մահացել է ութ մարդ
Международные новостиՄիացյալ Նահանգների Արևելյան ափին ձյան առատ տեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է ութի: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
ԱՄՆ քաղաքացիները զոհվել են վատ եղանակային պայմանների և ճանապարհներին առաջացած մերկասառույցի հետևանքով տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարներից:
Միացյալ Նահանգների Արևելյան ափի արդեն 11 նահանգում հայտարարվել է արտակարգ դրություն: Հունվարի 22-ին և 23-ին չեղյալ են հայտարարվել ինքնաթիռների ավելի քան 7100 չվերթներ: Հյուսիսային Կարոլինայում և մայրաքաղաք Վաշինգտոնում օրվա երկրորդ կեսից փակված են խոշոր օդանավակայանները: Մայրաքաղաքում մինչև հունվարի 25-ը դադարեցվել է հասարակական տրանսպորտի շարժը: Ձյան մաքրման աշխատանքներին մասնակցում են հազարավոր մեքենաներ: Առատ տեղումների հետևանքով Վիրջինիայում գրանցվել է ավելի քան 900 ճանապարհատրանսպորտային պատահար: