Թուրքական բնակավայրի վրա հրթիռ է ընկել
Международные новостиԹուրքիայի հարավ-արևելյան շրջանում գտնվող Քիլիս շրջանում ընկել է մի հրթիռ, որը, ենթադրաբար, արձակված է սիրիական կողմից: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Զաման» պարբերականը:
Հրթիռն ընկել է բնակելի տներից մեկի վրա, կա մեկ վիրավոր: Պայթյունի ուժգնությունը լսվել է հարակից թաղամասերում, շրջակայքի տների պատուհանների ապակիները կոտրվել են: