Իրաքյան շուկաներում Գերմանիայից զենքի ազատ առեւտուր է ընթանում. լրատվամիջոց
Международные новостиԻրաքյան Սուլեյմանիա եւ Էրբիլ (Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաքը) քաղաքներում ազատորեն Գերմանիայում արտադրված զենք է վաճառվում, գրում է Handelsblatt թերթը:
Ականատեսների վկայությամբ, շուկայում հնարավոր է անխոչընդոտ ձեռք բերել G3 տեսակի հրացան եւ Walther P1 ատրճանակ բունդեսվերի նշաններով: Հրացանների արժեքը տատանվում է 1450-ից 1800 դոլարի սահմաններում, իսկ ատրճանակ կարելի է գնել 1200 դոլարով:
Գերմանիայի Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Իենս Ֆլոսդորֆը հայտնել է, որ նման տեսակի զենք 2014-ին Գերմանիայից մատակարարվել է Իրաքյան Քուրդիստանի ռազմիկներին, որոնք դիմակայում են ԻՊ-ին: Չափաքանակի ծավալը, նրա խոսքով, 20 հազար միավոր զենք է: Քուրդ աշխարհազորայիններին սպառազինության հերթական մատակարարումը նախատեսված է 2016-ի առաջին եռամսյակում:
Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերն իր կողմից խոստացել է, որ գերմանական զենքը երրորդ անձանց փոխանցելու վերաբերյալ փաստերը կհետաքննվեն, տեղեկացնում է Lenta-ն: Միաժամանակ գերմանական կանաչների կուսակցությունը հանդես է եկել Իրաքին սպառազինության տրամադրման լիակատար դադարեցման օգտին, որովհետեւ դրանք կարող են գրոհայինների, այդ թվում` ԻՊ-ի ձեռքն ընկնել: