Ճապոնական կղզում 115 տարվա մեջ առաջին անգամ ձյուն է տեղացել
Международные новостиՃապոնական Ամամի Օսիմա կղզում, որը գտնվում է ենթաարևադարձային գոտում, 1901 թ. ի վեր առաջին անգամ ձյուն է տեղացել, ինչը եղանակային գլոբալ փոփոխությունների հետևանք է:
Ինչպես հայտնում է lenta.ru-ն, ընդհանուր առմամբ, եղանակի կտրուկ փոփոխություն ու ջերմաստիճանի անկում է գրանցվել Ճապոնիայի մի շարք հատվածներում: Օրինակ` ամենահարավային պրեֆեկտուրա Օկինավայում գրանցվել է ցրտի ռեկորդային ցուցանիշ` -4.5 աստիճան` ըստ Ցելսիուսի սանդղակի:
Առատ տեղումների պատճառով ավիափոխադրողները չեղարկել են 166 ներքին չվերթ: