Քերին՝ Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի միջև ամուր փոխգործակցության մասին
Международные новостиshabat.am-ը գրում է.
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Սաուդյան Արաբիայի իշխանություններին հավաստիացրել է, որ երկու երկրների միջև ամուր հարաբերությունները պահպանվում են՝ հայտնում է ria.ru-ն:
«Մենք ունենք ավելի ամուր փոխհարաբերություններ, ավելի հստակ միություն, ավելի ամուր բարեկամություն Սաուդյան Արաբիայի թագավորության հետ, քան երբևէ»,- հայտարարել է Քերին Էր-Ռիադում 24-ժամյա այցելության ավարտից առաջ:
Քերիի խոսքով՝ ոչինչ չի փոխվել ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունների միջև, քանի որ համագործակցությունը տարածաշրջանի երկրներից մեկին թույլ չի տվել ստանալ միջուկային զենք:
«Մենք կշարունակենք տարածաշրջանում աշխատել մեր ընկերների և դաշնակիցների հետ»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը: