Իրանն ու ԱՄՆ-ը բանակցում են ուղիղ ավիաչվերթները վերականգնելու հարցով
Международные новостиԻրանի քաղավիացիայի վարչությունը (Iran Civil Aviation Organization, ICAO) բանակցում է ԱՄՆ ներկայացուցիչների հետ երկու երկրների միջեւ ուղիղ ավիաչվերթները վերականգնելու համար:
«Իրանի քաղավիացիայի վարչությունը բանակցություններ է վարում ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ չվերթները վերականգնելու շուրջ: Նախքան իսլամական հեղափոխությունը, դեպի Նյու Յորք ամենօրյա չվերթներ էին իրականացվում, եւ մենք հույս ունենք վերականգնել դրանք մոտ ապագայում»,- մեջբերում է Mehr գործակալությունը ICAO-ի ներկայացուցչին, փոխանցում է RIA Novosti-ն:
Իրանի տրանսպորտի փոխնախարար Ասղար Ֆաքրիե Ղաշանը կիրակի հայտնել էր, որ Իրանը հետաքրքրված է ամերիկյան արտադրության ավելի քան 100 Boeing օդանավ գնելու հարցում: