Իսրայելի իշխանությունները Հեւրոնում ՀԱՄԱՍ-ի 2 առաջնորդի են ձերբակալել
Международные новостиԻսրայելի իշխանությունները կիրակի Հեւրոն քաղաքում ձերբակալել են 6 պաղեստինցու, որոնց թվում՝ ՀԱՄԱՍ շարժման 2 բարձրաստիճան պաշտոնյայի: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով Պաղեստինի անվտանգության ուժերում իր աղբյուրները:
Գործակալության տեղեկություններով՝ Իսրայելի անվտանգության ուժերը խուզարկումներ են իրականացրել քաղաքի որոշ թաղամասերի տներում: Ձերբակալվածների թվում են 2007թ. ՀԱՄԱՍ-ի ղեկավարության ներքո ձեւավորված կառավարության նախկին նախարար Իսա ալ Ջաբարին եւ օրենսդիր խորհրդի անդամ Խաթեմ Քաֆիշան:
Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ ձերբակալվածները կարող էին կապ ունենալ իսրայելցիների վրա հարձակումների մեջ, փոխանցում է RIA Novosti-ն: