Ավստրալիայի քաղաքական ղեկավարները ցանկանում են դուրս գալ բրիտանական միապետության կազմից
Международные новостиԱվստրալիայի գրեթե բոլոր նահանգների ղեկավարները հռչակագիր են ստորագրել, որով իրենց համաձայնությունն են հայտնել երկիրը պառլամենտական միապետությունից հանրապետականի վերածելու հարցում: Միակ պաշտոնյան, ով հրաժարվել է միանալ այդ փաստաթղթին Արևմտյան Ավստրալիա նահանգի ղեկավար Քոլին Բարնետն է: Նրա կարծիքով՝ Ավստրալիան ապագայում կվերածվի հանրապետության, բայց այդ պահը դեռ չի հասունացել, տեղեկացնում է BBC-ն:
Միջնորդագիրը շրջանառության մեջ է դրվել Ավստրալիայի Հանրապետական շարժման անդամների կողմից, ովքեր ցանկանում են փոփոխել երկրի Սահմանադրությունը, որպեսզի Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ն այլևս չհամարվի իրենց պետության ղեկավարը: Հանրապետական շարժման ղեկավար Պիտեր Ֆիցսիմոնսը, ինչպես նաև երկրի այլ լիդերներ, այդ թվում՝ երկրի վարչապետ Մալքոլմ Թերնբուլը, ընդդիմության առաջնորդ Բիլ Շորթերնը, կողմ են արտահայտվել Բրիտանիայի կազմից դուրս գալու նախաձեռնությանը: Երկրի միապետականության ստատուսը պահպանելու կողմնակիցների կարծիքով՝ Հանրապետականները և երկրի քաղաքական ղեկավարները դեռ չեն ներկայացրել եղած կառավարման համակարգը նորով՝ հանրապետականով փոխարինելու հստակ մոդել, ինչը և հիմք է հանդիսացել առաջարկը մերժելու համար:
Ներկայում Ավստրալիայի ղեկավարը Մեծ Բրիտանիայի թագուհին է, ում ներկայացուցիչը երկրում գեներալ-նահանգապետն է: 1999-ի հանրաքվեի ժամանակ, սակայն, ավստրալացիները երկիրը հանրապետական դարձնելուն դեմ են արտահայտվել: Այդ ժամանակ երկրի ներկայիս վարչապետ Մալքոլմ Թերնբուլը ղեկավարում էր երկրի Հանրապետական շարժումը, սակայն վաչապետի պաշտոնը ստանձնելուց հետո նա հայտարարեց, որ քանի դեռ բրիտանական թագավորական գահին Էլիզաբեթ II-ն է, ուստի ինքը դեմ է լինելու երկրի կառավարման պետական համակարգը փոխելուն:
Ա.Գ