Լավրովը եւ Քերին կարեւորել են Ժնեւում միջսիրիական բանակցությունների շուտափույթ մեկնարկը
Международные новостиՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հունվարի 25-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում հանդես են եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստուրայի կողմից Ժնեւում միջսիրիական բանակցությունների սկսվելու ամսաթվի շուտափույթ հայտարարման օգտին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ՌԴ ԱԳ նախարարությունը:
«Լավրովը վերստին շեշտել Է բոլորի կողմից ՄԱԿ-ի ԱԽ-ի 2254 բանաձեւի բարեխիղճ կատարման անհրաժեշտությունը, ներառյալ ընդդիմության ներկայացուցչական պատվիրակության ձեւավորումը եւ օրակարգում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի միասնական ճակատի ստեղծման, հրադադարի, հումանիտար խնդիրների լուծման եւ կառավարության ու նրա ընդդիմախոսների փոխադարձ համաձայնության հիման վրա քաղաքական բարեփոխումների մշակման հարցերի ընդգրկումը»,-ընդգծել են ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: