Հալեպում մահապարտը պայթյուն է իրականացրել. կա 23 զոհ
Международные новостиՍիրիայի Հալեպ քաղաքում մահապարտի իրականացրած պայթյունի հետևանքով 23 մարդ է զոհվել: BBC-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդում է Լոնդոնում գործող մարդու իրավունքների սիրիական մոնիթորինգային կենտրոնը:
Զոհերից շատերը նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի դեմ պայքարող «Ահրար ալ-Շամ» իսլամիստական խմբավորման անդամներ են եղել:
Ինչպես հաղորդում են իրավապաշտպանները` պայթյունը տեղի է ունեցել Սուկարի թաղամասի անցակետում, որտեղ վերահսկողություն են սահմանում խմբավորման զինյալները:
Անցակետին մահապարտը մոտեցել է բեռնատարով և գործի դրել պայթուցիկը: Զոհերի թվում 4 խաղաղ քաղաքացի է եղել: Բազմաթիվ մարդիկ վիրավորվել են: