$5-35՝ 1 բարելի դիմաց. Դավոսում փորձագետները կանխատեսումներ են արել նավթի գնի վերաբերյալ
Международные новостиՆավթաարդյունաբերության ոլորտում ամենամեծ գնանկումն է նկատվում վերջին 25 տարվա ընթացքում: Վերջին կես տարում Brent ապրանքանիշի նավթի գինը 115 դոլարից հասել է 28-ի` մեկ բարելի դիմաց, թեև ընթացքում նաև որոշակի չափով բարձրացել է:
Ինչպես գրում է BBC-ն` այս հարցը շվեյցարական Դավոսում անցկացվող Համաշխարհային տնտեսական համաժողովում քննարկել են նավթարդյունաբերության փորձագետները: 8 փորձագետներ փորձել են կանխատեսումներ անել, թե որքան կարժենա նավթի մեկ բարելը կես տարի անց:
Նրանց մեծամասնության կանխատեսումների համաձայն` նավթի գինը կես տարուց կտատանվի 30-40 դոլարի սահմաններում: Որոշ փորձագետներ նավթի հավանական արժեք են նշել 20 և 5 դոլարը` մեկ բարելի դիմաց: