Ստամբուլում հարյուրից ավելի չվերթներ են հետաձգվել
Международные новостиՍտամբուլում տեղացող առատ ձյան պատճառով քաղաքի երկու օդանավակայաններում հարյուրից ավելի թռիչքներ են հետաձգվել: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Ստամբուլի «Աթաթուրք» և «Սաբիհա Գյոքչեն» օդանավակայաններում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ներքին և արտաքին 116 թռիչք չեղյալ է հայտարարվել: