Ոստիկանությունն արցունքաբեր գազ Է կիրառել Փարիզում բողոքի ելած տաքսիստների դեմ
Международные новостиՖրանսիայի ոստիկանությունն արցունքաբեր գազ Է կիրառել Փարիզում գործադուլ անող տաքսիստների դեմ, որոնք պահանջում են երկրում դադարեցնել տաքսի պատվիրման Uber ինտերնետ-ծառայության գործունեությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 26-ին հաղորդել Է Associated Press գործակալությունը:
Նրա տվյալներով՝ հարյուրավոր ֆրանսիացի տաքսիստներ, որոնց միացել են նաեւ Բելգիայի եւ Իսպանիայի քաղաքացիներ, փակել են Փարիզի արեւմտյան շրջանի խաչմերուկներից մեկը, ինչի հետեւանքով խցանումներ են առաջացրել ճանապարհներին:
Uber ծրագիրն օգտատերերին կապում Է մասնավոր մեքենաների վարորդների հետ, որոնք պատրաստ են նրանց փոխադրել վճարի դիմաց: Ընդ որում այդ ավտոմեքենաների տերերը, ի տարբերություն տաքսիների սեփականատերերի, պարտավոր չեն թանկարժեք թույլատրագրեր ստանալ եւ պահպանել այն խիստ կանոնները, որոնք վերաբերում են անվտանգությանը, ապահովագրությանը եւ հարկերին:
Այն բանից հետո, երբ Uber-ը 2011 թվականին սկսեց աշխատել Եվրոպայում, եվրոպական շատ երկրների տաքսիստներ բողոքի ակցիաներ են անցկացնում այդ ընկերության կողմից մրցակցային կանոնների խախտման դեմ եւ հայցեր են ներկայացնում նրա դեմ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: