Ավստրիայի կառավարությունը փախստականների ժամանակավոր կարգավիճակ սահմանելու որոշում Է ընդունել
Международные новостиԱվստրիայի կառավարությունը միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարի միջոցառումների փաթեթ Է ընդունել: Ինչպես հունվարի 26-ին, ամփոփելով կաբինետի նիստի արդյունքները, հայտարարել Է կանցլեր Վեռներ Ֆայմանը, նախարարները համաձայնեցրել են երեք տարի ժամկետով փախստականների համար ժամանակավոր կարգավիճակ սահմանելու որոշումը:
Բացի այդ, նշվել Է նաեւ միգրանտների առավելագույն թիվը, որոնց Ավստրիան այս տարի կընդունի: «Մենք համաձայնության եկանք 37,5 հազար նշաձողի շուրջը»,- պարզաբանել Է նա: Կանցլերի գնահատումներով՝ միգրացիայի մասին օրենսդրության մեջ ուղղումները խորհրդարանը կքննարկի ապրիլին:
Ֆայմանը նշել Է, որ հանրապետությունը հարկադրված Է զբաղվում միգրանտների հիմնախնդրի լուծմամբ: «Մենք ոչ մեկին չենք հրավիրել, եւ մեղավոր չենք, որ Սիրիայում շարունակվում Է պատերազմը,- ասել Է նա:- Բայց մենք շահագրգռված ենք, որպեսզի հիմնախնդիրը լուծվի ամբողջ Եվրոպայում», հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: