Նոբելյան մրցանակակիրները դատապարտել են Թուրքիայի իշխանությունների հալածանքներն ակադեմիկոսների նկատմամբ
Международные новости«Ակադեմիկոսների և գիտնականների հանրության մարդու իրավունքների միջազգային ցանցը», որի մեջ մտնում են նոբելյան 27 մրցանակակիրներ, իր աջակցությունն է հայտնել Թուրքայի ակադեմիկոսներին, ովքեր պետական մակարդակով հալածվում են սեփական խոսքն ազատ արտահայտելու պատճառով: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:
«Մենք դատապարտում ենք մեր գործընկերների նկատմամբ Թուրքիայի կառավարության կողմից նախաձեռնված ցանկացած սպառնալիք, անհիմն մեղադրանք և բռնություն»,- նշել են ակադեմիկոսները` փաստելով, որ հայրենակիցների հիմնարար ազատություններն ապահովելուն ուղղված կոչերը Թուրքիայի ցանկացած քաղաքացու, առավել ևս ակադեմիկոսի մտահոգության առարկան պետք է լինի: