Ադրբեջանում իրար հետեւից փակվում են բանկերը
Международные новостиԱդրբեջանի կենտրոնական բանկի այսօրվա որոշումներով չեղյալ են հայտարարվել «Կովկասյան զարգացման բանկի» եւ Atrabank ԲԲԸ-ի գործունեության թույլտվությունները:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, հայտնում է Ադրբեջանի ԿԲ-ի մամուլի ծառայությունը:
Նշենք, որ միայն այս ամիս Ադրբեջանում արդեն 6 բանկ է փակվել:
Բանկերի լիցենզիաները չեղարկվել են այն բանի հետ կապված, որ նրանց գումարային կապիտալը չի համապատասխանում ԿԲ-ի կողմից պահանջվող չափին, ինչպես նաեւ այն պատճառով, որ բանկերն ի վիճակի չեն վարկատուների առաջ կատարել իրենց պարտավորութւյունները եւ ընթացիկ հուսալի ղեկավարում ապահովել:
Ադրբեջանի կենտրոնական բանկը երեկ չեղյալ է հայտարարել ես երկու բանկի` United Credit Bank-ի եւ NBCBank-ի գործունեության թոյլտվությունները` նշանակելով բանկերի ժամանակավոր ադմինիստրատոր (azadlig.info):
Միայն վերջին շաբաթվա ընթացքում Ադրբեջանում վերացվել են նաեւ Bank of Azerbaijan եւ «Գյանջա-բանկ»-ի գործունեության թույլտվությունները:
NBC Bank-ը հիմնադրվել է 1992 թվականի դեկտեմբերին: Մինչեւ 2003 թվականն այն կոչվել է «Ռուզու բանկ»: Unted Credit Bank-ը հիմնադրվել է 1996 թվականին:
Նավթի համաշխարհային գների անկումը սկսվելուց ի վեր Ադրբեջանում մինչ այժմ մոտ 17 բանկ փակվել է: Ներկայում Ադրբեջանում 39 բանկ է գործում:
Haqqin.az կայքն ավելի վաղ մեջբերել էր սոցցանցերում հայտնված ադրբեջանական բանկերից մեկի` Atlant Bank-ի` բանջարեղենի եւ մրգերի վաճառակետի վերածված լուսանկարը, որը հանդիսանում է Ադրբեջանի բանկային համակարգի կրախի ակնառու օրինակ: