Ղազախստանում հինգ ուղևոր տեղափոխող ուղղաթիռ է անհետացել
Международные новостиՔաղաքացիական ուղղաթիռը, որը տեղափոխել է 5 անձի, այդ թվում` հիվանդ երեխայի, անհետացել է Ղազախստանի Ալմաթի մարզում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ռիա Նովոստին, այս մասին հայտնել է երկրի Ներքին գործերի նախարության արտակարգ իրավիճակների հարցերով կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Ռուսլան Իմանկուլովը:
Նրա խոսքով` ուղղաթիռը տեղափոխում էր հիվանդ երեխային մարզային հիվանդանոց: ՆԳ նախարարի հրամանով` իրականացվում են որոնողական աշխատանքներ: Աշխատանքներում ներգրավված են նաև այլ կառույցների ներկայացուցիչներ: