British Airways-ը վերսկսում Է թռիչքները Թեհրան
Международные новостиBritish Airways ավիաընկերությունը վերսկսում Է թռիչքները Իրանի մայրաքաղաք Թեհրան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով երկրի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ներկայացուցիչ Ռըզա Ջաֆարզադեին:
Նրա խոսքով՝ Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկման կապակցությամբ BA-ի թռիչքները կսկսվեն իրանական Էսֆանդա օրացուցային ամսվա կեսերին, ինչը համապատասխանում Է մարտի սկզբին:
Ջաֆարզադեն հայտնել Է, որ Մեծ Բրիտանիայի եւ Իրանի ներկայացուցիչների՝ հունվարի 26-ի հանդիպմանը պայմանավորվածություն Է ձեռք բերվել այն մասին, որ British Airways ավիաընկերությունն ամեն շաբաթ չորս չվերթ կկատարի Լոնդոնից Թեհրան:
Իրան BA ավիաընկերության թռիչքները դադարեցվել Էին 2012 թվականին՝ այս երկրի նկատմամբ սահմանված պատժամիջոցների պատճառով: