Պորոշենկո. Ռուսաստանը կշարունակի մնալ Ուկրաինայի գլխավոր սպառնալիքը
Международные новостиՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը կմնա գլխավոր ռազմական սպառնալիքն իր երկրի համար: Այս մասին հաղորդում է ուկրաինական նախագահի մամուլի ծառայությունը:
«Երկարատեւ պատմական հեռանկարում երկրի գլխավոր ռազմական սպառնալիքը եղել եւ, ցավոք, կմնա ագրեսոր-երկիր Ռուսաստանի Դաշնությունը»,- Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի նիստում հայտարարել է Պորոշենկոն: