Էրդողանը պաշտոնական այց կկատարի Հարավային Ամերիկա
Международные новостиԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այց կիրականացնի Հարավային Ամերիկայի երկրներ: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, այցերը նախատեսված են հունվարի 31-ից մինչև փետրվարի 4-ը:
Թուրքիայի նախագահը նախ կլինի Չիլիում, այնուհետև կմեկնի Պերու և Էկվադոր: