Էրդողանի ու Դավութօղլուի միջեւ հակասություններ են սկսվել. Ֆուաթ Ավնի
Международные новостиԹուրքիայում սկանդալային բացահայտումներով հայտնի թվիթերյան ֆենոմեն, Ֆուաթ Ավնի ծածկանունով օգտատերը նոր պնդումներ է արել Էրդողանի ու Դավութօղլուի հետ կապված։
Twitter-ի իր էջում Ֆուաթ Ավնին գրել է, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու վարչապետ Ահմեդ Դավութօղլուի միջեւ լուրջ խնդիրներ են առաջացել նախագահական համակարգի անցնելու Էրդողանի մտադրության պատճառով։
Նա գրել է, թե նախագահական պալատի աշխատակազմն ու վարչապետի աշխատակազմը երկու թշնամական կողմերի են բաժանվել, ինչը սկսել է անհանգստացնել Էրդողանին։
«Էրդողանը կարծում է, որ նախագահական համակարգի դեմ գլխավոր խոչընդոտը Դավութօղլուն է։ Իր հերթին Դավութօղլուն զգուշանում է Էրդողանից՝ հասկանալով, որ նա դավաճանեց իր շրջապատից շատերին ու ինքն էլ ապահովագրված չէ այդ իրավիճակում հայտնվելուց։ Էրդողանը հրահանգել է հետեւել Դավութօղլուի քայլերին, իսկ Դավութօղլուն էլ իր հերթին հրահանգել է Էրդողանի քայլերին»,-գրել է Ֆուաթ Ավնին։